Սերժ Սարգսյանը շնորհավորեց Մեդվեդևին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս.Ա. ՍԱՐԳՍՅԱՆԻ շնորհավորական նամակը  «ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆ» Համառուսաստանյան կուսակցության նախագահ, Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար Դ. Ա. ՄԵԴՎԵԴԵՎԻՆ:

«ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆ»

Համառուսաստանյան կուսակցության նախագահ,
Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավար
պարոն Դ. Ա. ՄԵԴՎԵԴԵՎԻՆ

Հարգարժան Դմիտրի Անատոլիի,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:

Քվեարկության արդյունքներն ամբողջությամբ հաստատում են այն բարձր հեղինակությունը, որն ունի Ձեր ղեկավարած կուսակցությունը: Ռուսաստանի քաղաքացիներն իրենց ընտրությամբ արտահայտել են լայն աջակցություն «ՄԻԱՍՆԱԿԱՆ ՌՈՒՍԱՍՏԱՆ» կուսակցության կողմից հետևողականորեն իրականացվող քաղաքականությանը, որն ուղղված է երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը և միջազգային հեղինակության բարձրացմանը:

Վերահաստատում եմ մեր պատրաստակամությունը շարունակելու փոխադարձ վստահության վրա հիմնված միջկուսակցական երկխոսությունը՝ նպատակ ունենալով լայնորեն աջակցել հայ-ռուսական միջպետական դաշնակցային հարաբերությունների ողջ համալիրի հետևողական ամրապնդմանը:
Մաղթում եմ Ձեզ, հարգելի Դմիտրի Անատոլիի, քաջառողջություն և նոր հաջողություններ:

Հարգանքով,
ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆ
Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ




Լրահոս