
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սեպտեմբերի 18-ին անցկացված ՏԻՄ ընտրություններում կիրառված նորարարություններից մեկն անկուսակցականների առաջադրումն էր կուսակցությունների, հատկապես ՀՀԿ-ի կողմից։ Իշխանական մեր աղբյուրի փոխանցմամբ, ՀՀԿ-ն, մտածված, որոշ համայնքներում անկուսակցականներ էր առաջադրել, որոնք ծպտյալ հանրապետականներ են, քանի որ հասկանում է, որ մարդկանց դժվար է համոզել ՀՀԿ-ին ձայն տալ։
Հաղթած անկուսակցականներն առաջիկայում կդառնան կարկառուն ՀՀԿ-ականներ։ Մյուս նորարարությունն ավագանու հետ է կապված։ Մեր տեղեկություններով, թեկնածուներն ավագանու մեծաթիվ թեկնածուներ են առաջադրել, որպեսզի չընտրվելու դեպքում կաթվածահար անեն համայնքապետի աշխատանքը եւ հետագայում անվստահություն հայտնեն նրան, ու նոր ընտրություններ նշանակվեն»։
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: