Կարեն Կարապետյանին ստե՞լ են. վարչապետն անելանելի վիճակում է հայտնվել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի նշանակումից հետո լուրեր տարածվեցին, թե նրան խոստացել են, որ նոր կառավարության ձեւավորման հարցում լիարժեք ազատ է լինելու, բացառությամբ ՀՀ ԱԳ եւ պաշտպանության նախարարների: Մնացածին ինքն է ընտրելու: Հետո պարզվեց, որ Դաշնակցության նախարարները անձեռնմխելի են:

«Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ օրերս Ռուսաստանի հայազգի օլիգարխ Սամվել Կարապետյանը ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի պաշտոնակատար Գագիկ Բեգլարյանի համար է միջնորդել, որպեսզի նա վերանշանակվի: Ռիտա Սարգսյանը ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանի համար է միջնորդել: Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն էլ հրաժարականից առաջ դրել է, որ մինչեւ 2017-ի ապրիլի 2-ի ԱԺ ընտրությունները ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին եւ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին «ձեռք չտան»: Գործնականում Կարեն Կարապետյանն «ազատություն» ունի առայժմ միայն իր խորհրդականների եւ օգնականների ընտրության հարցում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս