«Ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով հաջորդ երկուշաբթի՝ սեպտեմբերի 26-ին ԱԺ-ում նախատեսված է արտահերթ նիստ, որի օրակարգում լինելու է համաներում հայտարարելու մասին նախագծի քննարկումը։ Դեռ ամիսներ առաջ հայտնի էր, որ Անկախության 25-րդ տարեդարձի կապակցությամբ համաներման նախագիծը պատրաստ է, սակայն իշխանությունները տատանվում էին համաներում հայտարարելու ժամկետների հարցում։ Ի վերջո որոշում է կայացվել գործընթացը չուշացնել»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։