Սերժ Սարգսյանի տան դիմաց բողոքի ակցիա էր: Հավաքվել էին Կոնդի բնակիչները, ովքեր ցանկանում էին ետ ստանալ իրենցից վերցրած բնակարանները:
Տարիներ առաջ Կոնդի բնակիչնեից շատերի տները գերակա շահ էին ճանաչվել և բնակիչները ստիպված լքել են դրանք:
Սերժ Սարգսյանը մոտեցավ և խոսեց բնակիչների հետ, նշելով, որ ամեն ինչ կարվի իր ժամանակին. « Շինարարությունը չի դադարել, Ձեզ հնարավորություններ են առաջարկել՝ ձեռնտու չի՝ սպասեք: Ամեն ինչ անելու են»:
Բնակիչների մի մասն անընդհատ շնորհակալություն էր հայտնում Սերժ Սարգսյանին, մի մասը բողոքում էր, իսկ փողոցի մյուս մասում Վարդգես Գասպարին էր գոռում՝ «Սերժի′կ, մարդասպա′ն»:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Լիլիթ Շաբոյան