
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ փոխծովակալ Սերգեյ Պինչուկը նշանակվել է Կասպիական նավատորմի հրամանատարի պաշտոնում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նշվում է, որ նախկին հրամանատար Իգոր Օսիպովը անցել է նոր ծառայության Խաղաղօվկիանոսյան նավատորմում:
Հաղորդվում է, որ նորանշանակ հրամանատար Պինչուկը 2016թ. ավարտել է Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Գլխավոր շտաբի Ռազմական ակադեմիան: