
ArmLur.am-ն արդեն հայտնել էր, որ ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Աննա Գևորգյանն ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից։
Աշխատանքից ազատված Աննա Գևորգյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել.
«Կարեն Կարապետյան,
Դուք չունեք բավականաչափ պրոֆեսիոնալիզմ պրոֆեսիոնալ կադրին առհասարակ տարբերակելու համար. Ձեզ ուղղորդում են Ձեր ներքին վախերը, որոնք հետևանք են Ձեր կարծրատիպային և անհեռանկար գործելաոճի։
Եվ ես էլ Ձեզ եմ, պարոն նախկին քաղաքապետ, լավ տրամադրություն մաղթում»: