
ԱՄՆ-ն մտադիր է վերանայել սիրիական ճգնաժամի կարգավորման շրջանակներում Ռուսաստանի հետ համագործակցությունը Հալեպում ՄԱԿ-ի հումանիտար ավտոշարասյան ռմբակոծումից հետո: Այս մասին, ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին:
«Միացյալ Նահանգները կբարձրացնեն Ռուսաստանի հետ բանակցությունների վերանայման հարցը: Հաշվի առնելով հրադադարի ռեժիմի խախտումը՝ մենք կվերանայենք Ռուսաստանի հետ համագործակցության հեռանկարները»,-ասել է Քիրբին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ դեպի Հալեպ ընթացող հումանիտար ավտոշարասյունը ռմբակոծության է ենթարկվել: ՄԱԿ-ի մամուլի քարտուղար Ստեֆան Դույարիչի խոսքով՝ ավտոշարասյունը կազմված էր 31 ավտոմեքենաներից, որոնցից 18-ը ռմբակոծության են ենթարկվել: