ՀՀ նախագահը Գագիկ Ծառուկյանին պարգեւատրել է սպորտի ոլորտում գրանցած հաջողությունների համար և դա կապ չունի քաղաքականության հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը` ի պատասխան հարցին` ինչպես եղավ, որ մեկ տարի առաջ «Դոդ» անունով կոչող մարդուն նախագահը պարգևատրեց և արդյոք այս քայլը Հայաստանի անկախության 25-ամյակին ընդառաջ չի վիրավորում Հայաստանի քաղաքացուն:
«Պարգևատրումը քաղաքական կոնտեքստում չի եղել, Գագիկ Ծառուկյանը պարգևատրվել է սպորտային հաջողությունների համար»,-պատասխանեց ՀՀԿ փոխնախագահը:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: