Վաչե Գաբրիելյանն ու Դավիթ Հարությունյանը վերանշանակվեցին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի որոշմամբ Վաչե Գաբրիելյանը վերանշանակվել է.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

Վաչե ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար»:

Վաչե Գաբրիելյանը վերանշանակվել է նաև փոխվարչապետ:

Նախագահի մեկ այլ որոշմամբ վերանշանակվել է նաև Դավիթ Հարությունյանը.

«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` ո ր ո շ ու մ ե մ.

Դավիթ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար»:




Լրահոս