
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Ալեքսան Հարությունյանն ազատվել է Արգենտինայի Հանրապետությունում, Ուրուգվայի Արևելյան Հանրապետությունում, Պերուի Հանրապետությունում և Չիլիի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Ալեքսան Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ: