ՀՀԿ-ն գոհ է տեղական ինքնակառավարման մարմնի ընտրությունների արդյունքներից: Լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Միաժամանակ, Արմեն Աշոտյանի խոսքով, գոհ լինելով ՏԻՄ ընտրությունների ընտրարշավից, դրանց արդյունքներից, իրենք արձանագրում են, որ որոշ համայնքներում թեկնածուների հետ խնդիրներ են ունեցել, ինչը նորմալ է: «Անգամ Բրազիլիա-Գերմանիա ֆուտբոլային թիմերը, երբ ոչ-ոքի են խաղում, երբեմն պարտվում են, բայց մնում են Ֆիֆայի լավագույն թիմերից մեկը»,- շեշտեց Աշոտյանը:
Դիտարկմանը, թե Արագածոտնում, օրինակ, դաշնակցական թեկնածուներ են հաղթել, Աշոտյանն այսպես արձագանքեց. «Լոկալ ընտրությունների որոշ ուժերի լոկալ հաղթանակը չի կարող հարցականի տակ դնել ՀՀԿ դերակատարությունը ՏԻՄ ընտրություններին, վստահության քվեին: ՀՀԿ-ն իշխանության համար պատասխանատու լինելու իր մասնաբաժինը չի նվազեցրել»:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում: