Aravot.am-ը հայտնում է, որ Գյումրիում կրակել են ԲՀԿ թեկնածու Վարդևան Գրիգորյանի փոքր որդուն՝ Արշակ Գրիգորյանին: Նա մահացել է։
Նշենք, որ նրան հիվանդանոց են տեղափոխել մահացած։
ArmLur.am-ը կփորձի դեպքի առթիվ մանրամասներ ներկայացնել:
Հավելենք, որ ԲՀԿ պատգամավորները դեռևս տեղեկություն չունեն դեպքից: Մասնավորապես պատգամավորներ Միքայել Մելքումյանն ու Վահե Էնֆիաջյանը ArmLur.am-ի հետ զրույցում նշեցին, որ դեռ կոնկրետ բան չգիտեն:
Ավելացնենք, որ մեզ հետ զրույցում ոստիկանությունը նշեց, որ ահազանգ են ստացել և խումբ է մեկնել դեպքի վայր: Այլ մանրամասներ չհայտնեցին: