Իրանը պատրաստ է ԼՂ հարցում աջակցել Բաքվին. իրանցի դեսպան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իրանը պատրաստ է աջակցել Բաքվին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում: Այս մասին հայտարարել է Բաքվում Իրանի դեսպան Մոհսուն Պակայինն իր վերջին մամուլի ասուլիսի ժամանակ, նրա իրավասությունների ժամկետը սպառվել է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Իրանի դիրքորոշումը հստակ է. մենք մշտապես աջակցում ենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունն ու հանդես գալիս պաշտոնական սահմանների փոփոխման դեմ: Մենք կողմ ենք ԼՂ հակամարտության կարգավորմանն ու պատրաստ ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել»,-Trend-ը մեջբերում է դեսպանի խոսքը:




Լրահոս