
Ինչպես հայտնի է՝ հոկտեմբերի 2-ին Գյումրիում պետք է տեղի ունենան ավագանու ընտրություններ: Սեպտեմբերի 9-ից մեկնարկած քարոզարշավը գնալով թեժանում է: Բայց պարզվում է՝ Գյումրիի գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ով գլխավորում է ՀՀԿ-ի ավագանու անդամների ցուցակը, այս օրերին Հայաստանում չէ, նա մի քանի օր է՝ գտնվում է Չինաստանում:
Քաղաքապետարանի աշխատակիցների խոսքով՝ քաղաքապետը այնտեղ է գտնվում գործնական հարցերով, իսկ թե ինչ հարցերով, մեզ պարզել չհաջողվեց: Քաղաքապետարանի պաշտոնական կայքում եւս Սամվել Բալասանյանի՝ Չինաստան այցի մասին որեւէ տեղեկություն չկա: Հավանաբար գնացել է «չինական դաբրոյի» հետեւից: