Այս ամռանը տեղացած կարկուտը զգալի վնասներ հասցրեց մի շարք մարզերի բնակիչների: ArmLur.am-ի թղթակիցն այցելելով Սյունիքի մարզ, Սառնակունք գյուղի բնակիչներից հետաքրքրվեց` այս տարվա տևական կարկուտի և խոնավ եղանակի պատճառով, որքան վնասներ են կրել իրենք:
Վերջիններս մեզ հայտնեցին, որ այս տարվա կարկուտից կրած վնասներն անսպասելի էին իրենց համար:
Սառնակունքցի Ռոզա տատիկն ափսոսանքով ցույց տվեց սևացած կարտոֆիլի կույտը` նշելով, որ այս տարվա ստացած մի քանի պարկ կարտոֆիլը կբավականացնի միայն իրենց անձնական օգտագործման համար:
Մեր զրուցակցի խոսքով կարկուտից ցրտահարված կարտոֆիլները կծառայեն, որպես անասնակեր:
Իսկ սառնակունքցի Ռազմիկ պապը ArmLur.am-ի հետ զրույցում նշեց, որ կարտոֆիլի բերքի նվազումը կապված է ցրտաշունչ գարնան և տաք ամռան հետ:
Մանրամասներն՝ArmLur.am-ի տեսանյութում:
Լիդա Եղիազարյան, Նարեկ Սարգսյան