
Չնայած 3 անընդմեջ պարտություններին՝ անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը մտադիր չէ նոր ֆուտբոլիստներ ձեռք բերել ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Նշվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» տրանսֆերային արշավ է սկսելու հաջորդ ամռանը: Հիշեցնենք, որ այս ամռանն Անգլիայի 20-ակի չեմպիոնին միացել էին Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը, ֆրանսիական ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, Թուրինի «Յուվենտուսի» ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբան ու իսպանական «Վիլյառեալի» պաշտպան Էրիկ Բային: