
Մեր հավաստի տեղեկություններով՝ այսօր իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի մամուլի քարտուղար Անժելա Մարտիրոսյանը։
Ի դեպ, փորձառու լրագրողն այդ պաշտոնը զբաղեցնում էր Գագիկ Բեգլարյանի նախարար նշանակվելուց անմիջապես հետո։ Մինչ այդ՝ նա երկար տարիներ Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետն էր։