
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Գյումրիում տեղի ունեցած դեպքին.
«Արշակ Վարդեւանի Գրիգորյանի հետ տեղի ունեցածի լուրը լսելուն պես դադարեցրինք քարոզարշավը եւ այցելեցինք «Գյումրի» բժշկական կենտրոն։
Տեղի ունեցածը պետք է պատշաճ քննության ենթարկվի։
Ցավակցում եմ Արշակ Գրիգորյանի հարազատներին և մտերիմներին»,-գրել է Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Գյումրիում սպասվում են ՏԻՄ ընտրություններ: