Armenian text to speach

ՏԻՄ-երի իրական նշանակությունն արդեն չի թերագնահատվում. ինչ են հասկացել ընդդիմադիր կուսակցությունները (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները վերջին մեկուկես տասնամյակում Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունների կողմից ամբողջությամբ անտեսվել են, սա այն դեպքում, երբ իրականում իշխանափոխության ամենաիրատեսական ճանապարհը հենց այդ ընտրական գործընթացի միջով է անցնում:

Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ իշխանություններին հաջողվել է Հայաստանի ընդդիմադիր կուսակցությունների քաղաքական միտքն անջատել, որպեսզի նրանք իրականության զգացողությունը կորցնեն: Ի վերջո, ինչպես կարող է քաղաքական հույսը իշխանափոխություն իրականացնել, եթե նա հանրապետության բնակավայրերի անգամ 20 կամ 10 տոկոսում գյուղապետի կամ քաղաքապետի թեկնածու չունի: Եթե կուսակցությունը մարզերում չունի այնպիսի անդամներ, որոնց մեջ կլինեն նաեւ տեղական ինքնակառավարման ղեկը ստանձնելու ունակ մարդիկ, ինչպես է այդ քաղաքական ուժը հավակնում այդ մարզերից քվեներ ստանալ, այդ ով է նրա գաղափարները տարածելու, հետագայում նաեւ հետեւելու, որ իր կուսակցության քվեները չգողանան:

Մի խոսքով, այլեւս ակնհայտ է, որ ՏԻՄ-երի իրական նշանակությունն արդեն չի թերագնահատվում, եւ ընդդիմադիր կուսակցությունները սկսել են գիտակցել, որ իշխանափոխության ամենաիրատեսական ճանապարհն անցում է տեղական ինքնակառավարման մարմիններով:

Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:

Վահագն Հովակիմյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս