Սամվել Բալասանյանին շնորհվել է «Սիանի պատվավոր քաղաքացի» կոչումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինական կողմի հրավերով սեպտեմբերի 19-22-ը Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը գտնվում է ՉԺՀ Շանսի նահանգի Սիան քաղաքում՝ մասնակցելով Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու քաղաքների զարգացմանը միտված համաժողովին: Կլոր-սեղան համաժողովի ընթացքում Գյումրու պատվիրակությունը հանդիպում է ունեցել Սիանի քաղաքապետ Շանգգուան Ջիքինգի հետ, որի ընացքում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանին շնորհվել է «Սիանի պատվավոր քաղաքացի» կոչումը:

Նույն օրը Գյումրու և Մետաքսի ճանապարհի քաղաքների միջև նոր հուշագիր է ստորագրվել, որն իր մեջ ներառում է խորը համագործակցություն տնտեսական, մշակութային, տեղեկատվական տեխնոլոգիաների, արտադրական ոլորտներում: Կլոր-սեղան համաժողովի ժամանակ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն իր ելույթում մանավորապես անդրադարձել է հայ-չինական բարեկամությանը, խոսել համագործակցության խորացման մասին: Այնուհետ Գյումրուց մեկնած երաժշտական խումբը՝ գլխավորությամբ ՀՀ վաստակավոր արտիստ Գագիկ Մալխասյանի, հանդես է եկել համերգային ծրագրով:

Գյումրու քաղաքապետարան

 




Լրահոս