Սիրիահայ եղբայրներ Վրեժ և Հովիկ Ասմարյաններն Արցախ են տեղափոխվել 4 տարի առաջ: Այգեգործ եղբայրները հազարավոր տնկիներով` ծիրանի, դեղձի, խաղողի, թեյի, կակտուսի, անգամ ցիտրուսի մի քանի տեսակներով եկել են հայրենիք:
Պայմանները սիրիահայ եղբայրներին գոհացնում են: Տնկիների մի մասը այգում է, մյուսներն էլ` ջերմոցում, սակայն մեծ տնկիները հետզհետե տեղափոխում են այգի: Նրանք այնպիսի մշակաբույսեր են բերել Արցախ, որոնք մինչ այդ չէին ահնդիպում:
Արցախում պատերազմական վիճակը եղբայրներին չի վախեցրել: Ստեղծված դրությւոնը նրանց չի կարող ստիպել թողնել ամեն ինչ և հեռանալ, քանի որ Ասմարյանների նպատակը ոչ թե խաղաղություն որոնելն է, այլ իրենց մայր հողում ապրելն ու արարելը, հակառակ պարագայում, ինչպես իրենք են ասում, կարող էին գնալ Եվրոպա, Ամերիկա:
Մանրամասմերը` ArmLur.am-ի տեսանյութում:
Լիաննա Խաչատրյան, Նարեկ Սարգսյան
Արցախ