Դժվար է պատկերացնել կյանքն առանց բջջային հեռախոսների:
Ցավոք, քչերն են մտածել այն մասին, թե որքան մանրէներ այն կարող է պարունակել իր մակերեսի վրա: Չէ՞ որ դրանցից շատերը հիվանդածին են:
Ինչո՞ւ է անհրաժեշտ մաքրել հեռախոսի էկրանը
Սուրեյի համալսարանում հետազոտություն են անցկացրել:

3 օր անց նրանք մանրէների մի ամբողջ «շարասյուն» են հայտնաբերել:


Սակայն գիտնականների խոսքով՝ պետք չէ վախենալ, քանի որ միկրոօրգանիզմների մեծ մասն անվնաս է:

Միևնույն ժամանակ, առողջության համար վնասակար տարրեր պարունակվում են, օրինակ ոսկեգույն ստաֆիլոկոկը:

«Ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ հեռախոսները հիշում են ոչ միայն հեռախոսահամարները, այլև իրենց պատմության մեջ են պահում տարբեր մարդկանց և նյութերի հետ ֆիզիկական շփումները»,- նշում է գիտնականներից մեկը:

Մանրէներից ազատվելու լավագույն տարբերակը հատուկ միջոցներով էկրանի մաքրումն է:


























































































