Ինչպես աղբարկղից հեշտ և արագ վերականգնել ֆայլերը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համակարգի աշխատանքային սեղանի վրա գտնվող աղբարկղից ջնջելով ֆայլերը՝ շատերը մտածում են, որ դրանցից մեկընդմիշտ ազատվում եք: Սակայն այն կարելի է հեշտորեն վերականգնել:

Ջնջված ֆայլերը կարելի է վերականգնել 2 պատճառով.

Առաջինը թաքնված է ֆայլային համակարգի մակարդակում: Գոյություն ունի աղյուսակ, որտեղ պահպանվում են բացարձակ բոլոր ֆայլերը: Երբ մենք դրանց ջնջում ենք աղբարկղից, աղյուսակում ջնջվում է միայն մեկ բայթ: Այդ ֆայլը մնում է իր տեղում, սակայն համակարգչում մնում է ոչ լիարժեք տեղեկությունը, այդ իսկ պատճառով ֆայլը չի ցուցադրվում ոչ մի թղթապանակում:

2-1

Մեկ բայթը ջնջելուց հետո աղյուսակում այդ տեղը ազատ է համարվում, քանի որ հետագայում դրա վրա կարող են այլ ֆայլեր գրանցվել: Մինչ այն տեղում, որտեղ եղել է ջնջված ֆայլը, չգրանցեք որևէ այլ ֆայլ, այն դեռևս կարելի է վերականգնել հատուկ ծրագրի միջոցով:

Երկրորդ պատճառը  գտնվում է օպերացիոն համակարգի մակարդակում, որը կարող է հետևել ֆայլերում բոլոր փոփոխություններին և պահպանել դրանց մասին ողջ ինֆորմացիան: Ժամանակակից  համակարգերում գոյություն ունի ռեզերվային կրկնօրինակման ֆունկցիան, որի շնորհիվ ֆայլերի նախկին վիճակները պահպանվում են սկավառակի վրա:

3-1

Այդպիսով, ամբողջությամբ սկավառակից ոչինչ չի ջնջվում:




Լրահոս