Համլետ Գևորգյան՝ «Ինչ էլ որ լինի». պրեմիերա (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգիչ Համլետ Գևորգյանն իր երկրպագուների դատին է ներկայացրել «Ինչ էլ որ լինի» երգի տողերի հիման վրա նկարահանված տեսահոլովակը: ArmLur.am-ի հետ զրույցում երգիչը պատմեց, որ երգը ստեղծվել է ՀՀ պաշտպանության նախարարության հետ համատեղ:

Համլետ Գևորգյանի խոսքով՝ ռազմահայրենասիրական երգի նոր արտադրանք ունենալու ցանկություն կար: Հենց նախարարությունն էլ տրամադրել է համապատասխան միջոցները: Նպատակը եղել է զինվորների ոգին բարձր պահելը, նրանց ոգևորելը. «Զինվորների հայրենասիրությունը, նվիրվածությունը, նրանց հետ կապված ամեն բան մեզ շատ ոգևորեց. առաջացավ ստեղծագործության միտքը»:

Երգի հեղինակը Վաչե Ավեյանն է, ռեժիսորը՝ Ե. Վերդյանը: Գործիքավորումը Միքայել Մայիլյանինն է:




Լրահոս