Լևոն Յոլյանի երազանքն իրականություն դարձավ կարճ ժամանակով. ինչու հեռացավ նա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Սերժ Սարգսյանը մի քանի նախարարներ է նշանակել: Ըստ այդ որոշումների, բացի Գագիկ Բեգլարյանից, Գագիկ Խաչատրյանից և Սերգո Կարապետյանից, իր պաշտոնում չվերանշանակվեց նաև ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը: Նշենք, որ նա կառավարության  «ամենաերիտասարդ» նախարարներից էր և իր պաշտոնին նշանակվել էր ընդամենը վերջերս` 2016 թվականի մարտի 1-ին:

Նա մինչ այդ, 2007թ. նոյեմբերի 13-ից,  զբաղեցնում էր ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալի պաշտոնը: Էներգետիկ ոլորտը վստահվել էր մի մարդու, ով այդ համակարգի հետ կապ չունի և, ով քաղաքական թիմի անդամ չէ: Այն, որ Լևոն Յոլյանը պետք է նախարար նշանակվի, իշխանական կուլիսներում վաղուց էին խոսում: Մասնավորապես, նշվում էր, որ Յոլյանը Սերժ Սարգսյանի մոտ ջանք չի խնայում այդ պաշտոնը ստանալու համար և վաղուց էր ցանկանում այդ պաշտոնին նշանակվել: Ի վերջո, Յոլյանի երազանքն իրականացավ, սակայն միայն կարճատև: Հավելենք, որ Յոլյանը բավական ջերմ հարաբերություններ ունի ինչպես Սերժ Սարգսյանի, այնպես էլ նրա կնքահոր` Բարսեղ Բեգլարյանի հետ:

Յոլյանի  դրամական միջոցները 2014 թվականի  տարվա սկզբում կազմել են 5,000,000 դրամ, իսկ տարվա վերջում՝ 5,800,000 դրամ: Նա հայտարարագրել էր նաև 3,000 ԱՄՆ դոլար, իսկ տարվա վերջում՝ 4,000 ԱՄՆ դոլար: Իսկ նրա ընդհանուր եկամուտը կազմել էր՝ 7,584,374 դրամ, որը հիմնականում գոյացել էր աշխատանքի վարձատրությունից: Նրա  կինը՝ Անուշ Ասլանյանը հայտարարագրել էր  հողամաս 4.638.000 դրամ արժողությամբ, 1 բնակարան՝ 69.150.000 դրամ արժողությամբ և բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք՝ 2.861.405 դրամ: Դրամական միջոցները հարկային տարվա սկզբում կազմել են՝ 17.986.112 դրամ, որը հարկային տարվա վերջում կազմել է 3.000.000 դրամ, 200.000 ԱՄՆ դոլար, որը տարվա վերջում կազմել է՝ 515.000ԱՄՆ դոլար:

Իսկ արդեն 2015 թվականի տարեկան հայտարարագրում նա նշել է, որ ունի 4 մլն 500 հազար դրամ և 11 հազար դոլար: Իսկ մեկ տարվա ընթացքում էլ կարողացել է վաստակել 1 մլն 284 հազար դրամ:




Լրահոս