Որ կուսակցությունն է նախաձեռնել դժբախտության պատճառ դարձած պաստառների տեղադրումը. մանրամասներ ԲՀԿ-ական թեկնածուի որդու մահվան դեպքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Գյումրիում տեղի ունեցած ողբերգական դեպքը շարունակում է առեղծված մնալ: Մինչ իրավապահները քննում են քաղաքապետի ԲՀԿ-ական թեկնածու Վարդևան Գրիգորյանի որդու` Արշակ Գրիգորյանի ինքնասպանության վարկածը, գյումրեցիների շրջանում տարբեր խոսակցություններ ու հավանական տարբերակներ են քննարկվում:

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ հանրապետության երկրորդ քաղաքի բնակիչների շրջանում խոսվում է այն մասին, որ երիտասարդի մահվան պատճառը եղել է զառերով պատկերված պաստառը, որը, ըստ նույն լուրերի, քաղաքի Շառլ Ազնավուրի հրապարակում տեղադրել են Գրիգորյանի մրցակիցները:

Գյումրիում այս պահին խոսվում է այն մասին, որ նշված պաստառի հեղինակները «Գյումրեցու ոգի» կուսակցության անդամներն են եղել: Հիշեցնենք, որ այս կառույցը ստեղծվել է գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի և նրա որդու` Միսակի նախաձեռնությամբ: Կուսակցության նախագահը Սահակ Սահրադյանն է:

Այս խոսակցությունների շուրջ ArmLur.am-ը զրուցեց Գյումրու տարածքային բաժնի ղեկավար Էդվարդ Բաղրամյանի հետ: Վերջինս ասաց, որ ինքը նման տեղեկության չի տիրապետում: Իսկ պաստառների տեղադրման պայմանների մասով մեր զրուցակիցը պարզաբանեց. «Գովազդներին առնչվող պաստառները սովորաբար իրենց վրա ունենում են գործակալության անունը և թվաքանակի տվյալները: Պաստառների բովանդակությունը մեզ չի ներկայացվում»:

Բաղրամյանը հայտնեց նաև, որ իրենք շրջում են քաղաքում` վիճակին ծանոթանալու համար, սակայն դեպքին առնչվող որևէ բանի չեն հանդիպել:

Լուսանկարը` aravot.am-ի




Լրահոս