Շարունակվում են սիրիահայ ընտանիքներին տրամադրվող սոցիալական աջակցության ծրագրերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ շարունակվում են համակողմանի աջակցության տարաբնույթ ծրագրերը սիրիահայ ընտանիքներին:

2016 թվականի սկզբից մինչ սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում սոցիալական աջակցություն է տրամադրվել 1018 կարիքավոր սիրիահայ ընտանիքի, ևս 106 ընտանիք ընդգրկվել է պետական սոցիալական աջակցության ծրագրերում: Նույն թվով երեխաներ էլ արտահերթ հիմունքներով հաճախում են մայրաքաղաքի նուհեր, հանրակրթական ուսումնական հաստատություններում սովորում են 319, իսկ Ա. Սպենդիարյանի անվան երաժշտական մասնագիտական դպրոցում` 25 աշակերտներ, որոնցից 8-ը պետպատվերի շրջանակում: Սիրիահայ երեխաները մշտապես ակտիվորեն մասնակցում են համաքաղաքային կրթամշակութային միջոցառումներին: Նշված ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններ են դիմել 1454 սիրիահայեր, որոնց ցուցաբերվել է անվճար բուժօգնություն:

Թվարկված բոլոր ծրագրերը կկրեն շարունակական բնույթ:




Լրահոս