Նյու Յորքում Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 

Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ՀՀ արտգործնախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 19-ին հանդիպեց ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Լամբերտո Զաննիերի հետ:

Հանդիպմանը զրուցակիցները մտքեր փոխանակեցին ԵԱՀԿ օրակարգային հարցերի, միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների վերաբերյալ:

Զրույցի ընթացքում քննարկվեցին ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակը:

Էդվարդ Նալբանդյանն ու Լամբերտո Զաննիերն անդրադարձան Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեությանը և նրա կողմից իրականացվող ծրագրերին, դրանց ընդլայնման հնարավորություններին։




Լրահոս