
Այս օրը ողջ հայության համար առանձնահատուկ օր է: 1991թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանում տեղի ունեցավ հանրաքվե: Ընտրական իրավունք ունեցող բնակչության շուրջ 94,5 տոկոսը մասնակցեց, իսկ ավելի քան 99 տոկոսն «այո» ասաց անկախ, ազատ և ինքնիշխան պետություն ունենալու հայ ժողովրդի երազանքին:
Այսօր արդեն մենք նշում ենք մեր երկրի անկախության 25-ամյակը:
Տոնի կապակցությամբ այսօր երկրում բազմաթիվ միջոցառումներ են նախատեսված: