
Քիչ առաջ ավարտվել է Եվրոպայի մինչև 19 տարեկան աղջիկների 2017 թ. առաջնության որակավորման փուլի A խմբի մրցաշարի երրորդ տուրի հանդիպումը Հայաստանի և Լեհաստանի հավաքականների միջև, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
Լեհաստանը հաղթեց 3:0 հաշվով: Գոլերի հեղինակներ դարձան Գրաբովսկան, Վոշը և Յեդրժեյեվիչը: Այսպիսով, Հայաստանի մինչև 19 տարեկան աղջիկների հավաքականը խմբում գրավեց վերջին տեղը և դուրս մնաց հետագա պայքարից: