
Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Յայա Տուրեն հայտարարել է հավաքականում կարիերան ավարտելու մասին:
Կոտ դ՛ Իվուարի ընտրանու կազմում Տուրեն անցկացրել է 102 հանդիպում և 2015 թվականին հաղթել Աֆրիկայի Գավաթի խաղարկությունը:
«Սա իմ կյանքի ամենաբարդ որոշումներից մեկն էր: Ես 33 տարեկան եմ, բայց ցանկանում եմ նշել, որ ակումբային խաղերը և մարզումների ինտենսիվությունը դեր չեն ունեցել այս որոշման մեջ», – Տուրեի խոսքն է մեջբերել «BBC»-ն: