
Գյումրիում քաղաքապետի թեկնածու Վարդեւան Գրիգորյանի որդու՝ Արշակ Գրիգորյանի մահվան հետ կապված Գյումրիում չեղյալ են հայտարարվել սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության 25-ամյակի առթիվ կազմակերպվող տոնական միջոցառումները:
Այս մասին տեղեկանում ենք Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական կայքից:
Հիշեցնենք, որ այսօր Գյումրիում քաղաքապետի թեկնածու Վարդեւան Գրիգորյանի որդու՝ Արշակ Գրիգորյանի դին հայտնաբերվել է իրենց տան նկուղում՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։