Ընտրություններ և պաշտոնանկություններ Լոռիում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Օրերս աշխատանքից ազատվել է «Գազպրոմ Արմենիա» ընկերության Լոռու մարզի Թումանյանի տարածաշրջանի տարածքային կառույցի ղեկավար Սարգիս Այվազյանը։ Մենք գրել էինք, որ նա ակտիվորեն ներգրավված է Օձունի ղեկավարի ընտրություններում և մտադիր է իր եղբորորդուն դարձնել գյուղապետ։ Նրա դեմ պայքարում է իր երբեմնի ենթական՝ Օձունի «գազի գրասենյակի» նախկին ղեկավար Արարատ Դավթյանը։ Վերջինս նախընտրական շրջանում ազատման դիմում գրեց։ Ասում են՝ այս հողի վրա լարվել են Այվազյանի եւ Դավթյանի հարաբերությունները։ Մի քանի օր առաջ, սակայն, Ս. Այվազյանը ևս ազատվել է աշխատանքից։ «Գազպրոմ Արմենիայից» հաստատեցին այս տեղեկությունը՝ նշելով, որ Այվազյանն ազատվել է իր դիմումի համաձայն։

Պատճառները դեռ հայտնի չեն։ Սակայն մեզ ասացին, որ մարզում Սարգիս Այվազյանը հայտարարում է, որ չի ազատվել աշխատանքից, շարունակում է պաշտոնավարել։ Փորձեցինք այս լուրերը ճշտել նրանից։ Այվազյանն ասաց, որ չի կարող խոսել, դեպք է պատահել, խառն է հիմա. «Կհանդիպենք՝ կխոսենք, էլի, տեղս հարմար չէ, դեպք է պատահել։ Հորեղբորս թոռին մի սուտկա է՝ չեն գտնում, խառը վիճակ է»։ Մենք պարզեցինք, որ Այվազյանի հորեղբոր թոռը երիտասարդ տղա է, գնացել է անտառ՝ ընկույզ հավաքելու, և կորել է։ Հիմա փնտրում են, չեն գտնում։ ԱԻՆ-ից ռադիոլոկացիոն համակարգով փնտրել են, և հեռախոսը Դսեղի անտառներում է ցույց տվել։ Բայց ստույգ տեղը դեռ չեն գտնում։ Ասում են՝ կորածն առողջական խնդիրներ ուներ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս