
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ առաջիկայում կառավարությունում տեղի ունեցող կադրային փոփոխությաններին զուգահեռ նաև կառուցվածքային փոփոխություն է սպասվում: ՊԵԿ-ը, ըստ ամենայնի, նորից կտարանջատվի հարկային և մաքսային ծառայությունների։
«ՀԺ»-ն գրել Էր, որ վարչապետ Կարեն Կարապետյանը ցանկանում Է այս ոլորտում Էլ իր կադրերից մեկին՝ տվյալ դեպքում «Գազպրոմ-Արմենիա» ընկերության տնօրեն Վարդան Հարությունյանին նշանակել, որպեսզի կարողանա վերահսկել պետական եկամուտների հոսքը և ստվերային շրջանառությունը։ Երեկ արդեն քննարկումներ կային, որ Հարությունյանը կարող Է նշանակվել մաքսային ծառայության պետ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։