
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով` երեկ աշխատանքից ազատված էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանը վերադառնալու է հին աշխատավայր՝ Վերահսկիչ պալատ, սակայն արդեն ավելի բարձր պաշտոնի։ Մեզ հասած տեղեկություններով` առաջիկայում հենց Յոլյանը կղեկավարի Վերահսկիչ պալատը, որի նախագահին, ըստ նոր Սահմանադրության, ընտրելու է Ազգային ժողովը։ Իսկ Վերահսկիչ պալատը այդուհետ կոչվելու է Հաշվեքննիչ պալատ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։