Հայ ծրագրավորողները կոտրել են ադրբեջանական կայքեր և տեղադրել ՀՀ անկախության տոնը շնորհավարող գրառումներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անկախության տոնին ընդառաջ հայ ծրագրավորողները կոտրել են մի շարք ադրբեջանական կայքեր և տեղադրել ՀՀ անկախության տոնը շնորհավարող գրառումներ:

Նրանք, մասնավորապես, գրել են «Շնորհավորելով Հայ ազգին սեպտեմբերի 21-ի՝ Անկախության տարեդարձի առթիվ, ցանկանում ենք հայ ազգին խաղաղություն, բարեկեցություն:

Շնորհավոր անկախությունդ իմ հա՛յ ժողովուրդ, շնորհավոր անկախությունդ իմ մա՛յր Հայաստան…»:

«Armenian Cyber Army» հայկական հաքերային խմբավորումը կոտրել է ադրբեջանական impuls.az կայքը՝ տեղադրելով ՀՀ Անկախության 25-ամյակը շնորհավորող ուղերձ:

Կայք մուտք գործելիս հնչում է նաև «Գինի լից» երգը:

Վայելեք՝ այստեղ:




Լրահոս