ՀՀ Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Սեյրան Օհանյանը այս պահին Հանրապետության հրապարակում է: Նա լրագրողների հետ զրույցում առանձնահատուկ է համարել այսօրվա զորահանդեսը. «Մենք յուրաքանչյուր զորահանդես փորձում ենք յուրահատուկ դարձնել, այս զորահանդեսն առանձնահատուկ է և՛ անձնակազմի քանակությամբ, և՛ շարասյունների, և՛ ընդգրկվածությամբ, և´, իհարկե, սպառազինությունների և ռազմական միջոցների նոր տեսակների ընդգրկմամբ:
Այս 25 տարիների ընթացքում մեր գլխավոր ձեռքբերումը ազատ անկախ Հայաստանն է ու նրա կողքին ընթացող Արցախը: Մենք կարողացել ենք ձևավորել մեր պետությունը և անվտանգության համակարգը»:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան