Հերքող տեղեկություն ունենք, որ Վարդևան Գրիգորյանի որդու մահվան դրդապատճառը քաղաքական միտումն է եղել. գլխավոր դատախազ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրիում հոկտեմբերի 2­-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Վարդևան Գրիգորյանի որդու մահվան գործում քաղաքական միտում չկա, և դա կապված չէ տեղի ունեցող քաղաքական գործընթացների հետ: Այդ մասին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Շատ ակտիվ միջոցառումներ են իրականացվել, և այս պահի դրությամբ հավաքված բավարար օբյեկտիվ տվյալները հիմք են տալիս խոսել ինքնասպանության մասին: Ձեռնարկված միջոցառումները, հատկապես Վարդևան Գրիգորյանի որդու շրջապատի հարցաքննությունները, թույլ են տալիս նաև հետևության հանգել, որ այդ դեպքը որևէ կերպ կապված չէ Գյումրիում քաղաքական գործընթացների հետ»,­- «Արմենպրես»-­ի փոխանցմամբ` նշեց Դավթյանը: Հարցին` Վարդևան Գրիգորյանի որդու մահվան գործում քաղաքական միտում չի՞ տեսնում, Դավթյանն ասաց. «Ոչ, այս պահի դրությամբ այդպիսի տվյալներ չունենք: Հակառակը` դա հերքող տեղեկություն ունենք»:




Լրահոս