Լուկաշենկոն սպառնացել է վերանայել ԵՏՄ-ին Բելառուսի անդամակցությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն սպառնացել է վերանայել ԵՏՄ-ին Բելառուսի անդամակցությունը՝ ազգային շահերի պաշտպանության համար: Այս մասին հայտնում է բելառուսական «Բելտա» գործակալությունը:

«Մենք այժմ ուշադիր վերլուծում ենք մեր մասնակցությունը, առաջին հերթին, Եվրասիական տնտեսական միությունում: ԵՏՄ-ում խախտվում է ամեն ինչ, ինչի մասին համաձայնության ենք եկել»,-ասել է Լուկաշենկոն:

«Մենք պետք է հստակեցնենք. կամ մենք դիմում ենք պետության ինտեգրման խորացմանը, կամ՝ ոչ: Եվ ամենակարևորը՝ մենք կիրականացնե՞նք կնքված պայմանագրեն ու պարտավորությունները թե՞՝ ոչ: Ահա մեր համար գլխավոր հարցը»,-գործակալությունը մեջբերում է Լուկաշենկոյի խոսքը:




Լրահոս