
Ինչպես հայտնի է, Գյումրիում քաղաքապետի թեկնածու Վարդևան Գրիգորյանի որդու՝ Արշակ Գրիգորյանի դին երեկ հայտնաբերվել էր իրենց տան նկուղում՝ գլխի շրջանում հրազենային վնասվածքով։ Գյումրեցիների շրջանում խոսվում է այն մասին, որ Գրիգորյան եղբայրները քաղաքում խաղաղասեր տղաների համբավ ունեն, նրանց հետ կապված երբևէ որևէ ավելորդ խոսակցություններ, կամ նրանց մասնակցությամբ միջադեպեր չեն եղել:
Քաղաքում շրջանառվող լուրերի համաձայն` Գյումրիում այսօր որոշ խանութներ ու սննդի օբյեկտներ մի քանի օրով կդադարեցնեն իրենց գործունեությունը: Ասում են, թե դրանց սեփականատերերը Գրիգորյանների մտերիմներն են:
Կատարվածի մասին մարդիկ նոր տեղեկություններ չունեն: