
Ամերիկայի Միացյան Նահանգները շնորհակալ է Հայաստանին սիրիացի փախստականների ճգնաժամին արձագանքելու և գլոբալ խաղաղապահ գործողություններում ներդրումների համար: Այդ մասին Հայաստանի անկախության 25-ամյակի առթիվ ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորական ուղերձում նշել է ԱՄՆ Նախագահ Բարաք Օբաման, հաղորդում է «Արմենպրես»-ը:
«Շնորհակալություն ենք հայտնում Հայաստանին մեր ընդհանուր նպատակներին աջակից լինելու համար, մասնավորապես՝ սիրիացի փախստականների ճգնաժամին արձագանքելու և գլոբալ խաղաղապահ գործողություններում ու միջուկային անվտանգության ասպարեզում ունեցած ներդրումների համար»,-նշել է Օբաման և ավելացրել, որ Հայաստանն ու ԱՄՆ-ը կշարունակեն աշխատել միասին՝ օգնելու լիարժեք իրացնել Հայաստանի ողջ ներուժը: