
Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանի գործակալը մեկնաբանել է հայազգի ֆուտբոլիստի վերադարձի հավանականությունը մոսկովյան ակումբ: Այժմ նա վարձակալական հիմունքներով հանդես է գալիս «Ռեալ Սոլթ Լեյք»-ում:
«Ինչպես ձեզ հայտնի է, Յուրան այս մրցաշրջանում վարձակալության մեջ է: Մենք կսպասենք MLS-ի մրցաշրջանի ավարտին և կսկսենք բանակցություններ «Սպարտակ»-ի հետ: Մոսկվացիները փայլուն են հանդես գալիս և Յուրան երջանիկ է այդ փաստի համար: Մովսիսյանի ապագայի մասին ավելի շատ ինֆորմացիա այս պահին դեռևս չունեմ»,- նշել է գործակալ Պատրիկ Մակկեյբը: