
Եվրոպական ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության անկախության 25- ամյակի առիթով: «1991 թվականի սեպտեմբերի 21-ին ծնվեց Հայաստանի երրորդ Հանրապետությունը՝ ազգային քվեարկությամբ գրեթե միաձայն արտահայտվելով անկախանալու օգտին: Քառորդ դար առաջ հայ ժողովուրդը համարձակորեն հայտարարեց իր ապագան կառուցելու, իր երկրի տերը լինելու և անկախությունը վերականգնելու իրավունքի մասին»: Գրառման ներքո ԵԺԿ նախագահը տեղադրել է Հայաստանի եռագույնը պատկերող լուսանկար: