
Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն «գրողի ծոցն է ուղարկել» Եվրոպային երկրում թրմավաճառքի դեմ պայքարի մեթոդները քննադատող բանաձևից հետո, փոխանցում է Al Jazeera-ն:
«Ես կարդացի Եվրամիության քննադատող հայտարարությունը: Ես նրանց ասում եմ. գրողի ծոցը գնացեք»,-ասել է Դուտերտեն՝ խառնելով ֆիլիպիներենն ու անգլերենը:
Նա Եվրոպային «երկերեսանի» է անվանել:
«Ես կրկնում եմ, գրողի ծոցը գնացեք»,-ասել է Դուտերտեն և միջնամատ ցույց տվել: