
«Ոտքի՛, Հայաստան» քաղաքացիական նախաձեռնության խորհրդի նախագահ Անդրիաս Ղուկասյանի փաստաբան Կարեն Մեժլումյանից ArmLur.am-ը տեղեկացավ, որ քննիչը միջնորդություն է ներկայացրել Ղուկասյանի կալանքը ևս երկու ամսով երկարացնելու համար. «Քննիչը տեղեկացրեց, որ նման միջնորդություն է ներկայացվել, և վաղը պետք է Ղուկասյանի հետ ծանոթանանք ներկայացված փաստաթղթերին»:
Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը ձերբակալվել է հուլիսի 29-ին։ Նա մեղադրվում է զանգվածային անկարգությունների կազմակերպման մեջ: