Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանի կարծիքով` «Ոսկե գնդակ»-ն արժանի է ստանալ հենց իր թիմի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:
«Չեմ կարող ասել, որ Գրիզմանը կստանա: Չեմ կարծում, թե դա հնարավոր է: Անտուանը լավ է խաղում և արժանի է լինել առաջինների թվում, բայց ես կքվեարկեի Ռոնալդուի օգտին: Կրիշտիանուն զարմանալի ֆուտբոլիստ է, նա գերազանց է գործում խաղադաշտում և արժանի է հաղթանակի»,- նշել է Զիդանը: