
Վրաստանն ու Հայաստանը կարող են հաղթահարել երկու երկրների առջև ծառացած խնդիրները: Այս մասին, ինչպես գրում է «Գրուզիա օնլայն»-ը, ասվում է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի՝ Հայաստանի անկախության 25-ամյակի առթիվ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված ուղերձում:
«Վրաստանի և Հայաստանի ընկերությունը հիմնված է խորը պատմական և մշակութային ավանդույթների վրա: Ես հավատում եմ, որ ընդհանուր ջանքերով մենք կարող ենք հաղթահարել բոլոր դժվարությունները, որոնք ծառացել են երկու երկրների առջև և ապագայում խորացնել երկու ժողովուրդների երկկողմ համագործակցությունը »,-ասվում է Վրաստանի նախագահի նամակում:
Վրացի ժողովրդի անունից՝ Մարգվելաշվիլին հատուկ հարգանք է արտահայտել հայ ժողովրդին: