«Գանձասար-Կապան»-«Էրեբունի» հանդիպումը հետաձգվել է. մրցավարական անձնակազմը վթարի է ենթարկվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր 1/4 եզրափակիչ հանդիպումներով մեկնարկում է Հայաստանի գավաթի 2016/2017 թթ․ խաղարկությունը։ Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրեց ՀՖՖ Մրցավարական բաժինը, հանդիպումներից մեկը՝ «Գանձասար-Կապան»-«Էրեբունի» խաղը հետաձգվել է անորոշ ժամկետով, քանի որ հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը սեպտեմբերի 21-ի առավոտյան Երևան-Կապան ավտոճանապարհին՝ Գորիսի մոտակայքում, ենթարկվել է ավտովթարի, որի արդյունքում մրցավարները տեղափոխվել են Գորիսի քաղաքային հիվանդանոց։ Ավտոմեքենայի մեջ եղել են Գևորգ Եղոյանը, Սարգիս Հովհաննիսյանը և Արմեն Խաչատրյանը։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում, սակայն նրանցից երկուսն ունեն վիրահատական միջամտության կարիք։




Լրահոս