
Մասիս քաղաքում ընտրությունների արդյունքում հաղթող ճանաչվեց Դավիթ Համբարձումյանը:
ArmLur.am-ը փորձեց գործող քաղաքապետ Սաշա Հակոբյանից տեղեկանալ` հնարավոր է արդյոք, որ վաղաժամ հրաժարվի պաշտոնից և իր տեղը զիջի նորընտիր քաղաքապետին. «Ես կպաշտոնավարեմ մինչև օրենքով սահմանված ժամկետը, որից հետո արդեն կպաշտոնավարի Դավիթ Համբարձումյանը»,- պատասխանեց Հակոբյանը:
Հիշեցնենք, որ Դավիթ Համբարձումյանը Մասիսում առաջադրված քաղաքապետի միակ թեկնածուն էր: